Ադրբեջանում Թուրքիայի քաղաքացիները դեմ են քվեարկել Էրդողանի լիազորությունների ընդլայնմանը. թուրքական պարբերական
Ադրբեջանում ապրող Թուրքիայի քաղաքացիները սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի շրջանակում դեմ են քվեարկել Ռեջեփ Թայիփ Էրդողանի լիազորությունների ընդլայնմանը, գրում է թուրքական «Սյոզջու» պարբերականը:
Թուրքիայում կառավարման նախագահական համակարգին կողմ է քվեարկել Թուրքիայի քաղաքացիների ընդամենը 38.31 տոկոսը:
Պարբերականը նկատում է, որ 1995թ.-ից ի վեր նախագահական համակարգով ղեկավարվող Ադրբեջանում Թուրքիայի քաղաքացիների նման ընտրությունը պատահական չէ:
Նշենք, որ Թուրքիայում անցկացված հանրաքվեից հետո նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին առաջին շնորհավորողն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն է եղել:
Հիշեցնենք, որ նախնական տվյալների համաձայն՝ Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեում հաղթանակ են տարել կառավարման նախագահական համակարգի անցման կողմնակիցները՝ 51,41 տոկոս ձայնով: Վերջնական արդյունքները կամփոփվեն 11-12 օրից՝ բողոքարկումները դիտարկելուց հետո: