Էնրիկե. Բարսելոնան կանի ամեն հնարավոր բան պատմական երեկոն վերապրելու համար
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կիսվել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ «Յուվենտուսի» հետ կայանալիք պատասխան խաղից ունեցած սպասելիքներով:
Հանդիպումը կկայանա ապրիլի 19-ին: Առաջին խաղում «Յուվենտուսը» 3:0 հաշվով հաղթանակի է հասել սեփական հարկի տակ.
«Եթե «Յուվենտուսը» գոլ խփի, մենք ստիպված կլինենք պատասխանել 5 գոլով: Դա նման կլինի ՊՍԺ-ի հետ խաղին: Մենք մինչև վերջ կպայքարենք եզրափակչի ուղեգիր նվաճելու համար: Կանենք ամեն հնարավոր բան, որպեսզի վերապրենք պատմական երեկոն:
Ինչպես կխաղա՞նք. մենք կարող ենք տարատեսակ սխեմաներ օգտագործել: Ակնհայտ է, որ «Յուվենտուսի» հետ խաղում ստիպված կլինենք ռիսկի դիմել»,- Էնրիկեի խոսքերն է փոխանցում «Բարսելոնայի» մամուլի քարտուղարությունը:
«Բարսելոնա»-«Յուվենտուս» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: