Նապոլիի գվինեացի ֆուտբոլիստը կարող է դառնալ Իտալիայի հավաքականի խաղացող
Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ջամպիերո Վենտուրան դիտարկում է «Նապոլիի» կիսապաշտպան Ամադու Դիավարային ազգային թիմ հրավիրելու տարբերակը:
19-ամյա կիսապաշտպանը ծնվել է Գվինեայի Հանրապետությունում, բայց երբեք հանդես չի եկել իր երկրի հավաքականի կազմում: Շուտով նա Իտալիայի քաղաքացիություն կստանա.
«Սա երազանք է: Դիավարային շատ է շոյում Վենտուրայի հետաքրքրությունն իր նկատմամբ: Տեսնենք՝ ինչ տեղի կունենա»,- ասել է ֆուտբոլիստի գործակալ Դանիելե Պիրայնոն «TMW»-ին տված հարցազրույցում:
Մինչ այս Դիավարան հանդես է եկել «Սան-Մարինոյում» և «Բոլոնիայում»: