Յուրա Մովսիսյանի գնահատականը Կոլորադոյի հետ խաղում
MLS-ի ընթացիկ առաջնության 7-րդ տուրում «Ռեալ Սոլթ-Լեյքը» հյուրընկալվել էր «Կոլորադո Ռեփիդզի» կողմից և 2:1 հաշվով կամային հաղթանակ էր տարել:
Մինչև հանդիպման 85-րդ րոպեն ՌՍԼ-ը պարտվել է նվազագույն հաշվով, բայց Մովսիսյանի իրացրած 11-մետրանոցի շնորհիվ թիմը կարողացել է հավասարեցնել հաշիվը, իսկ րոպեներ անց ՌՍԼ-ի մեկ այլ ֆուտբոլիստ Բրուքս Լենոնը նաև երկրորգ գոլն է հեղինակել՝ 2:1:
Rslsoapbox.com կայքը գնահատել է «Ռեալ Սոլթ-Լեյքի» խաղացողների գործողությունները կայացած խաղում: Յուրա Մովսիսյանը 10 բալանոց սանդղակով 6 միավոր է ստացել.
«70 րոպեի ընթացքում Յուրան այնքան էլ մեծ ազդեցություն չէր ունենում խաղի վրա, բայց երբ ժամանակը եկավ, նա հիանալի կերպով իրացրեց 11-մետրանոցը՝ մեզ խաղ վերադարձնելով»,- այսպես է բնութագրել հոդվածագիրը Մովսիսյանի խաղը: