Իրանում ութ կին է ձերբակալվել ֆուտբոլային խաղը դիտելու համար տղամարդու հագուստով մարզադաշտ մտնելու համար
Իրանում ութ կին է ձերբակալվել ֆուտբոլային խաղը դիտել կարողանալու համար տղամարդու հագուստով մարզադաշտ մտնելու համար, հայտնում է The Daily Mail-ը:
Երկրում իսլամական օրենքն արգելում է կանանց խաղեր դիտել մարզադաշտում, եթե այնտեղ տղամարդիկ են ներկա:
Կանանց խումբը ձերբակալվել է Թեհրանի «Ազադի» մարզադաշտում:
Նրանք փորձել են թաքնվել տղամարդկանց հագուստի միջոցով, որպեսզի կարողանան դիտել «Էստեգլալ» և «Պերսեպոլիս» ակումբների միջև փետրվարի 12-ին կայանալիք ֆուտբոլային խաղը:
Այժմ կանանց դեմ մեղադրանքներ են առաջադրվել, և նրանք պետք է կանգնեն դատարանի առաջ: