ՊՍԺ-ն պաշտոնական առաջարկով կդիմի Արսենալին
Ֆրանսիական ՊՍԺ-ի ղեկավարությունը պատրաստվում է պաշտոնական առաջարկով դիմել Լոնդոնի «Արսենալին»,- տեղեկացնում է Yahoo Sports-ը:
Փարիզյան ակումբի ներկայացուցիչները բանակցություններ են վարել 28-ամյա չիլիացի հարձակվողի ներկայացուցիչների հետ և այժմ պատրաստ են 55 մլն եվրո առաջարկել վերջինիս տրանսֆերի համար:
Բացի այդ, ՊՍԺ-ն հետևում է «զինագործների» կիսապաշտպան Մեսութ Օզիլի շուրջ կատարվող իրադարձություններին: Աղբյուրը նշում է, որ Օզիլը դուր է գալիս ֆրանսիացիներին:
Հավելենք, որ Սանչեսի և Օզիլի գործող պայմանագրերի ժամկետն «Արսենալի» հետ լրանում է 2018 թվականին: