Բելառուսի ՆԳ նախարարության շենքից 270 000 դոլար են գողացել
Բելառուսի ՆԳ նախարարության շենքից շուրջ 270 000 դոլար գումար են գողացել: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն` վկայակոչելով բելառուսական աղբյուրը:
Ինչպես հաղորդել է Կիևի դատարանը, կողոպուտի մեջ կասկածվողը նախ Ուկրաինայի տարածքում է թաքնվել, ապա՝ Ռումինիայի:
Նախարարության շենքի չհրկիզվող պահարանից, որտեղ տեղակայված է Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր վարչությունը, գումարի գողությունը տեղի է ունեցել հունվարին:
Ինչպես հաղորդում է աղբյուրը, կասկածյալը հունվարի 8-ին Բելառուսի տարածքից անցել է Ուկրաինա, որտեղ օգտվել է բջջային կապի մի քանի համարներից և հունվարի 9-ին մեկնել Ռումինիա: