Հայաստանի Մ14 տարեկանների հավաքականը պարտվել է Բելառուսին
Ապրիլի 18-ին կայացել է ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի խաղային առաջին օրվա երրորդ հանդիպումը, որում մրցել են Հայաստանի և Բելառուսի մինչև 14 տարեկանների հավաքականները:
Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Հայաստանի հավաքականը պարտվել է 0:2 հաշվով: Բելառուսի Մ-14 տարեկանների հավաքականի կազմում դուբլի հեղինակ է դարձել Ստանիսլավ Պալյուկան:
Հայաստանի Մ-14 հավաքականը հանդես է եկել հետևյալ կազմով՝
22.Արմեն Քոչարյան 2.Յուրի Քոլոզյան (19. Միքայել Ասլանյան, 52), 3.Վահրամ Մախսուդյան, 6.Գոռ Առաքելյան. 7.Ստեփան Մկրտչյան, 9.Տիգրան Յաղմուրյան (18. Րաֆֆի Մաթևոսյան, 48), 10.Արթուր Սերոբյան, 11.Դավիթ Ոսկանյան (16. Սերյոժա Բաբայան, 41) 15.Էդգար Թամազյան 17.Էմիլ Տեր-Մկրտչյան 21.Սպարտակ Հայրապետյան:
Գլխավոր մարզիչ` Սարգիս Մովսիսյան: