Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Апрель
2017

Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվը 18.2%-ով աճել է. Զարմինե Զեյթունցյան

0

Առաջին եռամսյակում դեպի Հայաստան զբոսաշրջիկների թիվը 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 18,2 տոկոսով: Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան է այցելել 599 հազար 341 զբոսաշրջիկ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 498 հազար 291 զբոսաշրջիկ:

Այս մասին այսօր Ռուսաստանում հայկական զբոսաշրջային արդյունքի ներկայացման ու խթանման գործընթացի թեմայի շուրջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը:

«Այցելությունների թիվը Հայաստան աճել է 18,2 տոկոսով, որը բավականին զգալի ցուցանիշ է: Հիմնական աճն ապահովել է Իրանի շուկան՝ 17,7 տոկոս, Ռուսաստանի շուկան՝ 7,5 տոկոս, առաջին հնգյակում են նաև Չինաստանը, Գերմանիան, Ֆրանսիան»,-ասաց նա։

Անդրադառնալով Ռուսաստանում հայկական զբոսաշրջային արդյունքի ներկայացմանն ու խթանմանը՝ Զեյթունցյանն ասաց, որ Ռուսաստանում ակտիվ սկսվել է այդ գործընթացը, առաջին միջոցառումը տեղի է ունեցել Մոսկվայում մարտի 31-ից ապրիլի 1-ը, անցկացվել է «Հայաստան, իմ յոթերորդ զգայարան» խորագրով միջոցառումը:

«Այնտեղ ներկայացրինք Հայաստանի և Արցախի զբոսաշրջային արդյունքը, ուր մեկնել էինք մի քանի տուրօպերատորների հետ, իսկ հիմնական միջոցառումը տևել է երկու օր՝ փակ և բաց ձևաչափով: Առաջին օրը զբոսաշրջային արդյունքը ներկայացվել է ավելի փակ հանրությանը, խոսվել է Հայաստանում կարճաժամկետ հանգիստ անցկացնելու մասին, ներկայացվել է խոհանոցը»,-ասաց Զեյթունցյանը:

Նրա խոսքով՝ հիմնական նպատակն է եղել Ռուսաստանում ներկայացնել Հայաստանն իր բոլոր կողմերով՝ մշակույթ, արվեստ, խոհանոց:

Զեյթունցյանը հայտնեց, որ խմբում ներգրավված է եղել նաև Հայաստանում բնակվող ռուսազգի ներկայացուցիչ, ով ներկայացրել է Հայաստանը նեղ հանրությանը:

Ինչ վերաբերում է Հայաստանի զբոսաշրջային արդյունքը լայն հասարակությանը ներկայացնելուն, ապա Զարմինե Զեյթունցյանն ասաց, որ երկու-երեք ժամվա ընթացքում ցուցասրահ է այցելել մոտ 3000 այցելու, որտեղ նաև մրցույթ է անցկացվել. «Բոլոր նրանք, ովքեր կնկարվեին հայկական բաների առաջ և համապատասխան հեշթեգով կտեղադրեին սոցիալական ցանցերում, հնարավորություն ունեին շահել ուղևորություն դեպի Հայաստան: Ամենաշատ «լայքերի» շնորհիվ շահող կա, և շուտով նա կայցելի Հայաստան»:

Բացի այդ, Զարմինե Զեյթունցյանը խոսեց մի շարք համագործակցությունների մասին, որոնցից մեկն էլ Հայաստանի մասին ռուսալեզու բրոշյուրի տպագրումն է եղել:

Ասուլիսին ներկա EXPO GROUP ընկերության հիմնադիր տնօրեն Վահագն Միրիջանյանն էլ հայտնեց, որ այս ապրիլի 21-23-ը Հայաստանում չորրորդ անգամ կանցկացվի «InTourExpo 2017-ի զբոսաշրջային ամենամյա ցուցահանդեսը, որը միջազգային մասշտաբների չէ, սակայն միջազգային մակարդակի է:

«Այստեղ տարեցտարի մենք բավական դրական դինամիկա ենք նկատում: Այս տարի ցուցահանդեսի կարևոր գործընկերն է Ռուսաստանը, ունենք մասնակիցներ նաև Իրանից, Վրաստանից, Եգիպտոսից: Մասնակցելու են նաև տեղական ընկերությունները»,-ասաց նա։

 

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: Трасса Солнцево — Бутово — Варшавское шоссе будет готова в 2026 году


Спорт в России и мире
Москва

Сергей Собянин. Главное за день


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Мария Шарапова

Теннисистка Мария Шарапова снялась в красном облегающем платье


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Эксперт Президентской академии в Санкт-Петербурге об усилении совместных усилий России и Китая по борьбе с загрязнением пластиковым мусором





Путин в России и мире
Москва

Путин: РФ придает большое значение союзническому взаимодействию с Азербайджаном


Лукашенко в Беларуси и мире
Минск

Минск приостановил действие ДОВСЕ




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Столтенберг решил не встречаться с Зеленским в Брюсселе


Навальный в России и мире
Москва

Адвокатам Навального продлили арест



Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Элвис Пресли

Родстер BMW Z4 попытались сделать похожим на BMW 507 Элвиса Пресли



Москва

Участки под индивидуальное жилищное строительство выделят в ВАО и ТиНАО

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net