Մոսկվա-Երևան ինքնաթիռի օդաչուն հրաժարվել է թռչել՝ իրեն «հարցեր պարզելու» հրավիրած ուղևորի պատճառով
Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում անձնակազմը հրաժարվել է թռչել սկանդալ առաջացրած ուղևորի հետ, որը պահանջել է բիզնես կարգով թռչել: Այսօր գիշերը ժամը մոտ 3։00-ին UTair ավիաընկերության Boeing օդանավը պետք է թռչեր Երևան, սակայն ինքնաթիռում սկանդալ է առաջացել հենց թռիչքից առաջ, հայտնում է life.ru-ն:
Տղամարդը չի ցանկացել թռչել էկոնոմ կարգով և անցել է բիզնես կարգ: Նրան նկատողություն են արել, ինչին ի պատասխան նա սկսել է կռվել բորտուղեկցորդուհու հետ, փորձել է մտնել օդաչուի խցիկ՝ ինքնաթիռում «մեծի» հետ «տղամարդավարի» հարցերը լուծելու համար:
Բազմաթիվ վիրավորանքներից, հայհոյանքներից և սպառնալիքներցի հետո անձնակազմը պարզապես որոշել է ոչ մի տեղ չթռչել և ամբողջ կազմով դուրս է եկել ինքնաթիռից: Ուղևորին նույնպես հեռացրել են չվերթից, գրում է life.ru-ն:
Մյուս ուղևորների համար փոխել են ինքնաթիռը և անձնակազմը, և նրանք մեկնել են Երևան: