Բենեդիկտոս 16-րդն 90-ամյակը նշել է գարեջրով
Չորս տարի առաջ Հռոմի պապի պաշտոնից ինքնակամ հրաժարված Բենեդիկտոս 16-րդը ծննդյան 90-րդ տարեդարձը նշել է մի բաժակ գարեջրով՝ Բավարիայից ժամանած հյուրերի շրջապատում:
Ինչպես նշում է Euromag-ը, համացանցում հրապարակված լուսանկարներում Բենեդիկտոս 16-րդը հաճույքով գարեջուր է խմում: Նրա կողքին նստած է եղբայրը՝ Գեորգ Ռատցինգերը:
Հայտնի է, որ հյուրերը Կաթոլիկ եկեղեցու նախկին հովվապետին նվեր են բերել տարատեսակ ուտեստներ՝ այդ թվում նաև հանրահայտ բավարական նրբերշիկներ:
Հիշեցնենք, որ Բենեդիկտոս 16-րդը 2013թ. փետրվարին հրաժարվել էր Հռոմի պապի պաշտոնից՝ վատառողջ լինելու պատճառով: 2013թ. մարտի 13-ին այդ պաշտոնում ընտրվել է Ֆրանցիսկոս պապը, որը 8-րդ դարից ի վեր Եվրոպայի սահմաններից դուրս ծնված առաջին պոնտիֆիկոսն է: