ՄԱԿ-ն անհանգստացած է Հյս. Կորեայում աճող լարվածության կապակցությամբ
ՄԱԿ-ում խորը մտահոգություն են հայտնել Կորեական թերակղզում աճող լարվածության վերաբերյալ և կողմերին կոչ արել ավելացնել վիճակի կարգավորմանն ուղղված դիվանագիտական ջանքերը։
«Վերջին օրերի հրթիռային փորձարկումնորը չափազանց մտահոգիչ են»,- հայտնել է ՄԱԿ մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։
Նա Հյուսիսային Կորեային կոչ է արել անհրաժեշտ քայլերի դիմել իրավիճակի բարելավման համար, վերադառնալ երկխոսության հարթակ և իրականացնել ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևերի պահանջները։