Թուրքիան ևս 3 ամսով երկարացրել է արտակարգ իրադրությունը երկրում. Reuters
Թուրքիան հերթական անգամ երեք ամսով երկարացրել է արտակարգ դրության ռեժիմը երկրում։ Այժմ նման որոշումը պետք է հաստատի երկրի խորհրդարանը, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդն առաջարկել էր երկարացնել արտակարգ դրության ռեժիմը՝ քաղաքացիների իրավունքների ու ազատությունների պաշտպանությանն ուղղված միջոցառումների ապահովման համար։
Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմը սահմանվել է նախորդ տարվա հուլիսին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո։