Ավստրալիայում դեռահաս աղջիկը շնաձկան զոհ է դարձել
Ավստրալիայի արևմտյան ափերին շնաձկան հարձակման հետևանքով 17-ամյա աղջիկ է մահացել: Ինչպես հայտնում է Regnum-ը, ողբերգության ժամանակ երիտասարդ աղջիկը հոր հետ միասին սերֆինգով էր զբաղվումլ։
Աղջկա մայրն ու քույրերը լողափից ականատես էին հարձակմանը, բայց ի վիճակի չէին ոչնչով օգնել։ Շնաձուկը կծել է նրա ոտքը, ինչի հետևանքով աղջիկը շատ արյուն է կորցրել և ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխվել:
Դժբախտաբար տեղի բժիշկներին չի հաջողվել մահից փրկել դեռահասին: