Թրամփը հեռախոսազանգով շնորհավորել է Էրդողանին՝ սահմանադրական հանրաքվեում հաղթելու առթիվ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազանգով շնորհավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ սահմանադրական հանրաքվեում հաղթելու առթիվ, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
Խորհրդարանային կարգից նախագահականին անցնելու մասին Թուրքիայում տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեն ավարտվել է ԱՅՈ-ի հաղթանակով՝ ձայների չնչին առավելությամբ։ Սահմանադրական բարեփոխումների կողմնակիցները ստացել են 51․2 տոկոս ձայն, ինչն ընդամենը 1․25 միլիոնով է գերազանցում հակառակորդների թվին:
ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչը նշել է, որ թե քվեարկության, թե քարոզչության ընթացքում եղել են բազում խախտումներ, որոնց հետևանքով «ոչ»-ի կողմնակիցները հայտնվել են անհամաչափ պայմաններում։