Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Апрель
2017

Գունավոր հեղափոխությունները ՀԱՊԿ երկրներում կանխելու մասին խոսելիս՝ Պուտինը նախևառաջ Բելառուսն է նկատի ունեցել. Նարեկ Մինասյան

0

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, գունավոր հեղափոխությունները ՀԱՊԿ անդամ երկրներում կանխելու մասին խոսելիս, նախևառաջ Բելառուսն ու Ռուսաստանն է նկատի ունեցել, և ոչ թե Հայաստանը:

Tert.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Նարեկ Մինասյանը՝ նկատելով, որ Վլադիմիր Պուտինն իր խոսքում երկրների անուններ չի տվել:

«Ռուսաստանյան փորձագիտական շրջանակներում գունավոր հեղափոխությունների նկատմամբ կա որոշակի կանխակալ մոտեցում: Նրանք դրանք դիտարկում են որպես Արևմուտքի կողմից հրահրվող գործընթացներ, որոնք նպատակ ունեն տապալել տարբեր երկրներում գոյություն ունեցող կառավարման համակարգը: Այն փափուկ ուժի կիրառման ձևերից է համարվում»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Միր» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը չպետք է թույլ տա իր երկրում կամ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մյուս երկրներում գունավոր հեղափոխությունների իրականացումը: 

Նարեկ Մինասյանը նկատեց, որ ՀԱՊԿ երկրներից որոշակի անհանգստություններ նկատվել են Բելառուսում, Ռուսաստանում, հիշատակեց, որ մեկ ամիս առաջ այդ երկրներում սոցիալական հուզումներ են եղել:

«Փորձագիտական կարծիքների հայտնվեցին դաշտում, որ սա, հնարավոր է՝ Արևմուտքի կողմից հերթական գունավոր հեղափոխության սցենարի խաղարկման փորձ լինի, սակայն այդ հուզումների մասշտաբները շատ փոքր էին, որպեսզի նրանց գունավոր հեղափոխություն համարենք»,- ասաց նա:

Վերլուծաբանի խոսքով՝ ՀԱՊԿ անդամ երկրներին ուղղված ցանկացած սպառնալիք կամ վտանգ քննարկվում է տարբեր ձևաչափերով՝ և՛ երկրների ղեկավարների, և՛ անվտանգության խորհուրդների ղեկավարների մակարդակով:

«Բնականաբար բոլոր հարցերը և վտանգները քննարկվել են և քննարկվելու են: Գունավոր հեղափոխությունների հետ կապված որոշակի խմբագրումներ ևս արվում են, և դա նորություն չէ: Այլ հարց է, որ հենց Ռուսաստանի նախագահի կողմից է դա բարձրաձայնվել»,- ասաց նա:

Նարեկ Մինասյանի խոսքով՝ գունավոր հեղափոխությունների մասին ռուսաստանյան և արևմտյան վերլուծաբանների մոտեցումները տարբեր են, վերջինները մերժում են, որ նման գործընթաց կա, իսկ առաջինները պնդում են՝ Արևմուտքի կողմից հետևողականորեն նման քաղաքականություն է տարվում հատկապես հետսովետական երկրների տարածքում:

«ՀԱՊԿ-ի շրջանակներում կան որոշակի երկրներ, որոնք ունեն ավտորիտար բնույթ: Նման երկրներում ցանկացած տիպի միջամտություն զգուշավորությամբ է ընդունվում: Նաև պայմանավորված լինելով այդ երկրների ավտորիտար բնույթով՝ դրանք ընկալվում են որպես գունավոր հեղափոխության փորձեր»,- նշեց նա:

ՀԱՊԿ անդամ երկրներից ամենաավտորիտարները, ըստ վերլուծաբանի, ցանկացած անհնազանդության փորձ զսպում են: «Օրինակ, Ռուսաստանում գործում է օրենք հասարակական կազմակերպությունների արտասահմանյան ֆինանսավորման հետ կապված․ փորձել են խստացնել իրավական շրջանակները և հնարավորինս նեղացնել ֆինանսական այն հնարավորությունները, որոնք կարող են ստանալ արտասահմանից»,- նշեց Նարեկ Մինասյանը՝ միաժամանակ նշելով, որ դա հատուկ չէ բոլոր ՀԱՊԿ-ական երկրներին: Նա մասնավորեցրեց, որ օրինակ Հայաստանում հ/կ-ներին վերաբերող օրենքը ավելի լիբերալիզացվել է՝ ֆինանսական հնարավորություններ ձեռք բերելու հարցում:

Վերլուծաբանը, ամփոփելով իր խոսքն ու վերադառնալով նորից Պուտինի հայտարարությանը, նշեց. «Ամեն երկիր, անգամ ՀԱՊԿ-ի շրջանակներում, առանձնանում է սեփական կարիքներով, սեփական անվտանգության ռիսկերով և փորձում է դրանք կանխել: Եվ որքան ավտորիտար է երկիրը, ռիսկերն այնքան ավելի շատ են, և հետևաբար նաև արտաքին միջամտություններն են շատ»։

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Три из пяти участков новой трассы на юго-западе Москвы завершены — Собянин


Спорт в России и мире
Москва

Аделина Панина: какие элементы фэншуй должны быть на кухне, чтобы есть и худеть


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Ролан Гаррос

Соболенко победила на старте открытого чемпионата Франции по теннису


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

МегаФон добавил инноваций системе экомониторинга в Череповце





Путин в России и мире
Москва

Путин: РФ придает большое значение союзническому взаимодействию с Азербайджаном


Лукашенко в Беларуси и мире
Минск

Белорусская филармония и хор готовы приехать на гастроли в Алтайский край — Лукашенко




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Охранник Зеленского предлагал Киеву сдаться в первые дни СВО


Навальный в России и мире
Москва

Суд продлил арест двум адвокатам Навального



Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



VK Fest

Красноярск впервые примет крупнейший фестиваль в России «VK Fest 2024»



Москва

Нутрициолог Сысова развеяла миф о пользе супов на ежедневной основе

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net