Մխիթարյանը գրավում է Անդերլեխտի դարպասը (տեսանյութ)
Եվրոպա լիգայի խաղարկության 1/4 եզրափակչում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընակվել է բելգիական «Անդերլեխտին»:
37-րդ րոպեին Մարկուս Ռեշֆորդի հարվածից հետո դարպասապահը հետ է մղել գնդակը, իսկ վրա հասած Հենրիխ Մխիթարյանը սուր անկյունից գրավել է «Անդերլեխտի» դարպասը: