ԱՄՆ-ն Աֆղանսատնում առաջին անգամ կիրառել է ոչ միջուկային գերհզոր ավիառումբը
Պենտագոնը հաստատել է, որ առաջին անգամ Աֆղանստանում գերհզոր ֆուգասային ավիառումբ է կիրառել, որն ԱՄՆ-ում անվանում են «բոլոր ռումբերի մայրը»: Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը` մեջբերելով պաշտպանական գերատեսչության մամլո հաղորդագրությունը:
«Առաջին անգամ է այս ռումբն օգտագործվում մարտում», - ասել է աղբյուրը` ընդգծելով, որ ռազմարշավը «մշակվել է ամիսներ շարունակ»:
Ինչպես նշվում է, ԱՄՆ-ն ավիահարված է հասցրել «Իսլամական պետություն» խմբավորման տեղի ցանցի թունելային համալիրի ուղղությամբ երկրի Նանգարհար նահանգում:
Ամերիկյան անօդաչուն նետել է GBU-43 ռումբը, որի ժամանակ ամեն տեսակի վտանգները աֆղան և ամերիկացի զինծառայողների համար հնարավորինս նվազեցվել էին:
Ամերիկացի զինծառայողները ներկա պահին գնահատում են իսլամիստներին հասցված վնասի չափը: CNN-ի տվյալներով` նման տեսակի զինամթերք ավելի վաղ օգտագործվել է Իրաքում: