Վրաերթ Խորենացու փողոցում. տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության
Ապրիլի 13-ին, ժամը 19:58-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խորենացու փողոցի տներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պարզվել է, որ անձը չպարզված քաղաքացին վրաերթի է ենթարկել 1987 թ. ծնված Գ. Տ.-ին:
Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Էրեբունի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: