Սանկտ Պետերբուրգի փողոցներից մեկը հեղեղվել է եռացող ջրով (լուսանկարներ)
ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքի Վիբորգսկի շրջանի փողոցներից մեկում խողովակ է վնասվել, որից հետո փողոցում կայանված մեքենաներն ու հարակից տարածքները հեղեղվել են եռացող ջրով:
Ինչպես հաղորդում է ռուսական «Դոժդ» հեռուստաալիքի կայքը, ականատեսների խոսքով` հեղեղաջրի պատճառով փլվածք է առաջացել, և երկու մեքենա գետնի տակ է անցել: Նշվում է, որ վարորդները չեն կարողանում մոտենալ մեքենաներին, քանի որ եռման ջրի ջերմաստիճանը հասնում է 110 աստիճանի` ըստ Ցելսիուսի:
Տեղի բնակիչների խոսքով` թաղամասում ջեռուցման համակարգի փորձարկումներ էին իրականացվում:
Տեսանյութը՝այստեղ: