Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Апрель
2017

Երևանի ճարտարապետությունը, հարմոնիան, էներգետիկան. փոխվե՞լ է արդյոք Երևանի դիմագիծը

0

Ճարտարապետ Սաշուր Քալաշյանը գտնում է, որ Երևանի դիմագիծը, առանձնահատկությունները, կոլորիտը վերջին տարիներին չեն պահպանվել:

«Բիզնեսը ներխուժել է քաղաք և արհամարհել ամբողջ կարգ ու կանոնը, ինչի հետևանքով քաղաքի դիմագծի խեղում կա»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:

Ըստ նրա` խնդիրը ավագանու աշխատանքի մեջ չէ, քանի որ այն քաղաքաշինական, ճարտարապետական խնդիրներ լուծող կազմակերպություն չէ, այլ բյուջեն ռացիոնալ տեղաբաշխող կազմակերպություն է, և խնդիրը գլխավոր ճարտարապետի, վարչական մարմիններինն է:

«Այստեղ ճարտարապետության խնդիր չէ, այլ պետական քաղաքականության, ըստ որի` մշակույթը հետին պլան է մղվել, և առաջնահերթությունը տրվել է գումարին: Ճարտարապետությունը միջավայրի ընդհանրությունն է, իսկ մեզ մոտ դա խախտվել է, միջավայրի հարմոնիան վերացել է: Շենքերից ամեն մեկն իր ներքին կենսագրությունը ունի, ամեն մեկն իր խնդիրն ունի և թքած ունի հարևան շենքի վրա»,-ասաց նա և նշեց, որ ամենակարևորը օրենքը խախտողին պատժելն է:

Ճարտարապետը նշեց, որ նորամուծություն ամեն երկրում էլ կա, սակայն այն պետք է ենթարկվի ճարտարապետական օրենքներին, համահունչ լինի կողքի շենքին, ինչպես արվում է շատ քաղաքակիրթ երկրներում:

«Եթե օրենքի գերակայություն չկա, կա մենակ քմահաճույք, որին ենթարկվում է օրենսդրական դաշտը, ապա նշանակում է, որ պետական մտածելակերպ գոյություն չունի: Օրենքները կան, սակայն չեն կիրառվում. այնտեղ, որտեղ օրենքը խանգարում է բիզնեսին, օրենքը լուրջ փոփոխությունների են ենթարկում»,-ասաց նա:

Սաշուր Քալաշյանը նշեց, որ ոչ մի տրամաբանություն չկար «Երիտասարդական պալատը» քանդելու մեջ, իսկ ներկայումս էլ վտանգի տակ է համարում «Զվարթնոց» օդանավակայանը, «Ռոսիա» կինոթատրոնը:

ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ դերասան Արամոն նշեց, որ քաղաքում կան նորամուծություններ, որոնք իսկապես իրեն դուր են գալիս և կարևոր համարեց, որ քաղաքը մաքուր է:

«Կան շենքեր, որոնք ինձ չեն գոհացնում, կան շենքեր, որոնք գոհացնում են և քաղաքի ճարտարապետության հետ շատ գեղեցիկ են, քաղաքի մեջ ապրում են: Ես կցանկանամ, որ մեզ ժառանգված շենքերը պետության կողմից պահպանվեն և կարծում եմ, որ Թամանյանի ճարտարապետական լուծումները ֆանտաստիկ են»,-ասաց նա և նշեց, որ պատմամշակութային շենքերն անհրաժեշտության դեպքում պետք է ամրացնել, վերանորոգել, սակայն պարտադիր է համարում ֆասադը պահպանել:

Արամոն նշեց, որ Երևանը իր ամենասիրելի քաղաքն է:

«Շատ կարևորում եմ Երևանի մթնոլորտը, էներգետիկ դաշտը, այն շատ բարի է, շատ գեղեցիկ է: Դու այստեղ ապրում ես, շնչում ես, վայելում ես, տխրում ես, ուրախանում ես, բարի աուրա կա, սեր ուրախություն, ինչո՞ւ չէ՝ նաև տխրություն կա, սակայն դրական էներգետիկա է տալիս քաղաքը»,-ասաց նա և նշեց, որ քաղաքի համ ու հոտը պահպանում են մարդիկ:

Երգիչն ասաց, որ իրեն դուր է գալիս նոր Երևանը, նոր սերունդը, որը շատ լավն է, պայծառ է և ներկայիս երիտասարդների համար Երևանը մի քիչ ուրիշ է, իսկ իր համար այն այլ է եղել: Նա թվարկեց իր սիրած փողոցները և նշեց, որ թեև սիրած վայրեր շատ կան, բայց մի քանի տեղ կա, որտեղ սիրում է սուրճ խմել:

«Ես առաջին հերթին կցանկանայի, որ մեր բոլոր շենքերի տանիքիները լինեն միանման, պաստառները լինեին ապակու մեջ, լուսավորված, ցիվիլ, կանաչապատումը շատ լիներ»,-ասաց նա: Արամոն հայտնեց նաև, որ իրեն ավագանու մի քանի կուսակցությունների ցուցակում ընդգրկվելու առաջարկ եղել է, սակայն նշեց, որ ինքը արվեստի մարդ է, և պահը դեռ չի եկել, երբ գա ժամանակը, կընդգրկվի:

 

 

 

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин сообщил о планах благоустройства Южного округа Москвы


Спорт в России и мире
Москва

В новой Москве соревновались нештатные формирования


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
WTA

Повернення Калініної до топ-50 та втрачені позиції Світоліної. Оновлені тенісні рейтинги WTA та ATP


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Источник 360.ru: в реке Сетунь в Москве произошел разлив нефтепродуктов





Путин в России и мире
Москва

Песков: Вернувшийся из Ташкента Путин продолжает работу в Москве в позднее время


Лукашенко в Беларуси и мире
Минск

Минск приостановил действие ДОВСЕ




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Столтенберг решил не встречаться с Зеленским в Брюсселе


Навальный в России и мире
Москва

Суд Москвы продлил арест трем адвокатам Навального по делу об экстремизме



Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Песня

Ротация на Радио. Ротация песен на радио. Радиоротация. Песни на Радио.



Москва

Жителей Дмитрова приглашают на занятия по подготовке к сдаче нормативов ГТО

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net