ԱՄՆ-ն հայտարարել է Իդլիբի քիմիական հարձակման գործում ահաբեկիչների անմեղության մասին
Վաշինգտոնը հայտարարել է, որ ահաբեկիչներն առնչություն չունեն Սիրիայի Իդլիբ նահանգում անցյալ շաբաթ տեղի ունեցած քիմիական հարձակման հետ:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, այս մասին հայտարարել է ամերիկյան վարչակազմի պաշտոնական ներկայացուցիչը՝ լրագրողների համար կազմակերպված ասուլիսի ժամանակ:
«Մենք կարծում ենք, որ ահաբեկիչները կամ ոչ պետական խաղացողները պատասխանատվություն չեն կրում տվյալ հարձակման համար», - ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Սիրիայի հարցով վերամշակված բանաձև էին ներկայացրել:
Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին տեղի ունեցած քիմիական հարձակման հետևանքով տասնյակ մարդիկ էին զոհվել: ԱՄՆ-ն կատարվածի համար մեղադրում է Սիրիայի կառավարական ռեժիմին, ինչին ի պատասխան հրթռիներ էր արձակել Հոմս նահանգում գտնվող պետական ավիաբազայի ուղղությամբ: