Յուվենտուսը տապալեց Բարսելոնային (տեսանյութ)
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ առաջին խաղում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Բարսելոնայի» դարպասը:
Արդեն 7-րդ րոպեին Պաուլո Դիբալան շքեղ հարվածով բացել է հաշիվը: 22-րդ րոպեին հակագրոհի վերջնամասում Մանջուկիչի փոխանցումից հետո Դիբալան հստակ հարվածով 2-րդ գնդակն ուղարկեց Տեր Շտեգենի դարպասը՝ ձևակերպելով դուբլ:
Երկրորդ խաղակեսի մեկնարկում կատալոնական թիմի ֆուտբոլիստները պահեր ունեին, սակայն 10 րոպե անց 3-րդ գնդակն ընդունեցին. անկյունայինի փոխանցումից հետո Կյելինին գլխի հարվածով գրավեց դարպասը:
Պատասխան հանդիպումից հետո Մասիմիլիանո Ալեգրիի թիմը մեծ առավելություն է ստանում: «Բարսելոնան» թուրինյան թիմին կյհուրընկալի ապրիլի 19-ին: