Բրիտանուհին կորցրել է Mercedes-ի բանալին և 20 տարի անշարժ թողել այն
Բրիտանական աճուրդի տունը վաճառքի է հանել Mercedes-Benz SL 500 ռոդսթերը, որի վազքը կազմում է ընդամենը 128 կմ:
Ինչպես հաղորդում է Motor.ru-ն, ավտոմեքենան 1996 թվականից 20 տարիկանգնած է եղել, քանի որ առաջին սեփականատերը կորցրել էր բանալին: Աճուրդային ընկերության ղեկավարի խոսքով` ռոդսթերը ժանանակին նվիրել են ոմն ապահովված աղջկա, որը շուտով կորցնելով մեքենայի բանալին` այն պարզապես թողել է կանգնած տան մոտ: Եվ այդպես ավելի քան 20 տարի:
Մասնագետի խոսքով` եթե մեքենան օգտագործվեր այս ողջ ընթացքում, ապա այն այժմ կարժենար 6-9000 դոլար, սակայն մեքենան լավ վիճակում է պահպանվել, և արժեքը գնահատվում է 55-68 000 դոլար:
Բանալու բնօրինակն այդպես էլ գտնել չի հաջողվել, սակայն մեքենան նոր բանալիով է վաճառվում:
Կարմիր ռոդսթերը համալրված է 320 ձիաուժ հզորություն զարգացնող V8 շարժիչով, որն աշխատում է ավտոմատ փոխանցման տուփով: