Սուարեսը Մալագայի հարձակվող Սանդրո Ռամիրեսին նկատողություն է արել (տեսանյութ)
Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսն Իսպանիայի առաջնության 31-րդ տուրի` «Մալագայի» (0:2) հետ հանդիպումից հետո նկատողություն է արել մրցակցի հարձակվող Սանդրո Ռամիրեսին:
21-ամյա Ռամիրեսը, ով ամռանը «Բարսելոնայից» է տեղափոխվել «Մալագա», գոլ է խփել այդ խաղում և այն տոնել մեծ ոգևորությամբ:
Սուարեսը խաղից հետո Ռամիրեսին ասել է. «Մի մոռացիր այն ձեռքը, որը կերակրել է քեզ»:
«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստը պատասխանել է. «Հիմա ինձ կերակրում է «Մալագան»»: