Ջանեթ Ջեքսոնն ամուսնալուծվել է. լրատվամիջոցներ
Ամերիկացի երգչուհի Ջանեթ Ջեքսոնը բաժանվել է ամուսնուց՝ իրենց առաջնեկի ծնունդից 3 ամիս անց:
Корреспондент-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել է ամերիկյան TMZ պարբերականը, որի տվյալներով` երգչուհին և նրա ամուսինը, ով քաթարցի միլիարդատեր Վիսամ ալ-Մանան է, որոշել են, որ իրենց ամուսնությունը չի հաջողվել:
Աղբյուրի տվյալներով` նրանք պայմանավորվել են լավ հարաբերություններ պահպանել և միասին մեծացնել որդուն: Երեխան կմնա մոր հետ: Այժմ նրանք ժամանակավորապես բնակվում են Լոնդոնում:
Երգչուհին միլիրադատիրոջ հետ գաղտնի ամուսնացել էր 2013-ի սկզբին: Իսկ 2017-ի հունվարի 3-ին Մայքլ Ջեքսոնի 50-ամյա քույրը լույս աշխարհ է բերել իր առաջնեկին: