Հարավային Օսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ է սպասվում
Հարավային Օսիայում ակնկալվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլն անցկացնել, քանի որ թեկնածուներից և ոչ մեկը դեռևս չի հաղթահարել անհրաժեշտ 50 տոկոսի շեմը: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը` վկայակոչելով երկրի իշխանական կառույցների աղբյուրին:
«Ձայների նվազագույն տոկոսի մշակումը վկայում է, որ Հարավային Օսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ է սպասվում: Մի քանի տեղամասերից ստացված տվյալների համաձայն` երկրորդ փուլ են անցնում թեկնածուներ Լեոնիդ Տիբիլովը և Անատոլի Բիբիլովը: Նրանք դեռևս հավասար միավորներով են առաջ գնում», - ասել է գործակալության զրուցակիցը` նշելով, որ նրանցից ոչ ոքի դեռ չի հաջողվել հաղթահարել 50 տոկոսի շեմը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հարավային Օսիայում այսօր անցկացվող նախագահական ընտրություններում մասնակցության ցուցանիշը կազմել է 70 տոկոս: