Հրապարակվել է Ալեքսանդրիայի եկեղեցու մոտ մահապարտ ահաբեկչի ինքնապայթեցման տեսանյութը
Լրատվամիջոցները հրապարակել են եգիպտական Ալեքսանդրիա քաղաքի եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչության տեսանյութը, որում պատկերվում է մահապարտ ահաբեկչի ինքնապայթեցման պահը:
Ինչպես տեղեկացնում է Euronews-ը, պայթյունի պահը ֆիքսել է վերահսկողության տեսախցիկը: Ինչպես երևում է, ահաբեկիչը գործարկել է պայթուցիկը, երբ իրեն կանգնեցրել են եկեղեցու բակում: Տեսանյութում պատկերվում է, թե ինչպես է նա անցնում մետաղական դետեկտորով, որից հետո էկրանը պատվում է ծխով:
Եգիպտոսի ՆԳՆ տվյալներով` պայթյունի հետևանքով 18 մարդ է զոհվել, 40-ը` վիրավորվել:
Հիշեցնենք,որ Ալեքսանդրիայի պայթյունից ժամեր առաջ ևս մեկ պայթյուն է որոտացել Տանտա քաղաքի եկեղեցու մոտ, որին զոհ է գնացել 27 մարդ, 80-ը վիրավորվել են: