Նապոլին ջախջախեց Լացիոյին (տեսանյութ)
Իտալիայի առաջնության 31-րդ տուրում «Լացիոն» սեփական հարկի տակ ընդունեց «Նապոլիին»:
Հանդիպումն ավարտվեց հյուրերի ջախջախիչ հաղթանակով` 3:0: Նեապոլցիների կազմում աչքի ընկավ Խոսե Կալյեխոնը: Դուբլի հեղինակ դարձավ Լորենցո Ինսինյեն:
Այս խաղից հետո «Նապոլին» 64 միավորով զբաղեցրեց Իտալիայի առաջնության աղյուսակի 3-րդ հորիզոնականը: «Լացիոն» 60 միավորով 4-րդն է:
«Լացիո»-«Նապոլի»` 0:3
Գոլերը` Կալյեխոն (25), Ինսինյե (51, 90+2)