Բարսեղյանի փայլուն գոլն օգնեց Վարդարին հաղթել Պելիստերին (տեսանյութ)
Մակեդոնիայի առաջնության 26-րդ տուրի շրջանակում գործող առաջատար «Վարդարը» սեփական հարկի տակ ընդունեց «Պելիստերին» և հաղթեց 3:1 հաշվով:
Հանդիպման երրորդ գոլը խփեց Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը: Վերջինս գնդակն ուղարկել է մրցակցի դարպասը խաղադաշտի կենտրոնից:
Հայաստանի ընտրանու պաշտպան Հովհաննես Համբարձումյանը մնացել է պահեստայինների նստարանին: Այս խաղից հետո «Վարդարը» շարունակում է գլխավորել Մակեդոնիայի ընթացիկ առաջնության աղյուսակը` իր ակտիվում ունենալով 62 միավոր: