Մոուրինյու. Չենք կարող դառնալ Անգլիայի չեմպիոն, բայց կարող ենք նվաճել Եվրոպա լիգայի գավաթը
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի` «Սանդերլենդի» (3:0) հետ խաղից հետո կիսվել է իր տպավորություններով:
«Մենք կշարունակենք մեր պայքարն ԱՊԼ-ում մինչև կպահպանվեն մաթեմատիկական հնարավորությունները: Այո, մենք չենք կարող նվաճել Անգլիայի չեմպիոնի տիտղոսը, սակայն կարող ենք նվաճել Եվրոպա լիգայի գավաթը:
Մեր թիմի կազմից մի շարք ֆուտբոլիստներ էին բացակայում, սակայն կարևորն այն է, որ մենք կարողացանք վաստակել երեք միավոր առանց վնասվածք ստանալու: Կարծում եմ, որ Վալենսիան պատրաստ կլինի հաջորդ խաղին:
Դե Խեան փոքր վնասվածք ունի: Դա այդքան էլ լուրջ խնդիր չէ, քանի որ մենք մեր կազմում ունենք Ռոմերո, ով նույնպես փայլուն խաղ է անցկացնում: Նա հանդես կգա Եվրոպա լիգայի շրջանակում կայանալիք առաջիկա խաղում:
Փոխարինեցի Շոուին դեղին քարտի և երկրպագուների կողմից ստացած ճնշման պատճառով: Նա կարողացավ լավ հանդիպում անցկացնել»,- պորտուգալացի մասնագետի խոսքն է մեջբերում BBC-ն: