Ինչպես կփոփոխվի մոլորակի բնակչությունը մինչև 2100 թվականը. շարժանկար
Հայտնի փաստ է, որ մոլորակի բնակչության 60 տոկոսը բնակվում է Ասիայում: Այս մասին հիշեցնելով` Business Insider-ը ներկայացրել է ՄԱԿ-ի ուսումնասիրության տվյալները 1950-2100 թթ.-ի ընթացքում աշխարհի բնակչության փոփոխության վերաբերյալ:
ՄԱԿ-ի`Բնակչության թվաքանակի հարցերով զբաղվող բաժինը համադրել է նախկինում և ներկայում տեղի ունեցող փոփոխութունն ու ստացել հետևյալ պատկերը, որի համաձայն 2100 թվականին աշխարհի բնակչության միայն 11 տոկոսը բնակվելիս կլինի Հյուսիսային Ամերիկայում (ԱՄՆ և Կանադա), Եվրոպայում կամ Օվկիանիայում:
Մինչդեռ բնակչության խոշորագույն աճ կգրանցվի Աֆրիկայում, որտեղ կզարգանան ապագայի տնտեսական հնարավորությունները, հատկապես տեխնիկապես հագեցած էկոհամակարգը:
Աֆրիկայում ներկայում բնակվում է աշխարհի բնակչության 16 տոկոսը, իսկ 2100 թվականին, այն կարող է հասնել 39 տոկոսի: