Չինացի երեխան կրքոտ լատինոամերիկյան պար է կատարել (տեսանյութ)
Սյունֆեյ անունով չինացի տղան, ով ելույթ է ունենում «Փոքրիկ գիրուկի լատինոամերիկյան պարը» ստեղծագործական ծածկանվան տակ, պար է կատարել ամերիկյան Little Big Shots տաղանդների շոուի ժամանակ: Տղայի ելույթի տեսագրությունը հրապարակվել է հաղորդման YouTube ալիքում:
Տեսանյութում երևում է` ինչպես է 10-ամյա դպրոցականը թարգմանչի օգնությամբ ազատ շփվում Little Big Shots-ի հաղորդավարի հետ, որը տղային խնդրում է պար կատարել հաղորդման հանդիսատեսի համար և նույնիսկ միանում է նրան:
«Ես սկսեցի լատինոամերիկյան պարերով զբաղվել ավելորդ քաշ կորցնելու համար: Երբ նոր սկսեցի, նույնիսկ չկարողացա ենթադրել, որ պարերն այդքան կրքոտ կլինեն», - ասել է Սյունֆեյն իր ելույթից առաջ: