Զիդան. Խամեսի հետ ոչ մի խնդիր չկա, ամեն ինչ անցյալում է
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հասկացրել է, որ չի զայրանում թիմի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի վրա, ով Իսպանիայի առաջնության 30-րդ տուրի` «Լեգանեսի» (4:2) հետ խաղում փոխարինվելիս վատ խոսքեր է հնչեցրել ֆրանսիացու հասցեին:
«Ես չեմ քննարկել այդ դրվագը Խամեսի հետ, սակայն այդպիսի ռեակցիան նորմալ երևույթ է: Դուք նույնպես կզայրանայիք, եթե փոխարինվեիք: Բոլորն էլ ցանկանում են խաղալ 90 րոպե:
Ամեն ինչ անցյալում է: Ես կհիշեմ միայն իր լավ խաղը»,- Զիդանի խոսքն է մեջբերում ESPN-ը: