Եգիպտոսում 3700 տարվա հնության բուրգ-դամբարան են հայտնաբերել
Հնագետները Կահիրեից հարավ ընկած շրջանում գտնվող բուրգի տարածքում դամբարանի լավ պահպանված բեկորներ են հայտնաբերել, որը կառուցվել է 3700 տարի առաջ:
Հայտնագործության մասին տեղեկացնում International Business Times-ը` դամբարանը գտնվում է եգիպտական Դահշուր փարավոնների դամբարանադաշտում: Ենթադրվում է, որ այն պատկանում է XIII արքայատոհմի ներկայացուցիչներից մեկին, որը Եգիպտոսում իշխել է մ.թ.ա. 18-17-րդ դարերում:
Բուրգի պահպանված մնացորդներն իրենցից ներկայացնում են երկար ձգվող ներքին միջանցք և 10 տողանի հիերոգլիֆներ պարունակող քարաբեկոր:
Կոպենհանգենի համալսարանի եգիպտագետի խոսքով` դա կարող է լինել Ամենի Կեմաու փարավոնի դամբարանը, որը Եգիպտոսում իշխել է 1775-1750 թթ.: