Իրաքյան զորքերը ռազմարշավ են սկսում` Անբար նահանգի շրջաններն ԻՊ-ից ազատագրելու համար
Իրաքի բանակային ուժերը` կառավարամետ աշխարհազորայինների աջակցությամբ, ռազմական գործողություններ են սկսել երկրի արևմտյան Անբար նահանգից «Իսլամական պետություն» ահաբեկչության խմբավորման գրոհայիններից դուրս մղելու համար:
Ինչպես հաղորդում է Press TV-ն, իրաքյան ուժերի նպատակն է վերահսկողություն հաստատել Անբար նահանգի երկու շրջանում, որտեղ տեղակայվել են իսլամիստ գրոհայինները:
Բանակի հրամանատար, գեներալ-մայոր Նուման Աբդ ալ-Զավբաեիի խոսքով` զինվորականները աջակից ուժերի օգնությամբ մտադիր են ազատագրել ալ-Մադհամ և Խաբրաթ ալ-Վազ շրջանները: