Ռոման հաղթեց, սակայն դուրս մնաց Իտալիայի Գավաթից
Իտալիայի Գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում «Լացիոն» հյուրընկալվեց «Ռոմային»:
Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով` 3:2: Խաղի հաշիվը բացեցին հյուրերը: 37-րդ րոպեին աչքի ընկավ Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը:
Պատասխան գնդակը խփվեց 5 րոպե անց: Գոլի հեղինակ դարձավ Ստևան Էլ Շարավին:
Երկրորդ խաղակեսում «Լացիոյից» աչքի ընկավ Չիրո Իմոբիլեն: Հանդիպման վերջնական հաշիվն ապահովեց Մուհամեդ Սալահը, ով այս խաղում դարձավ դուբլի հեղինակ:
Երկու խաղերում գրանցված արդյունքում (4:3) Իտալիայի գավաթի եզրափակիչ դուրս եկավ «Լացիոն», որտեղ կմրցի «Յուվենտուս»-«Նապոլի» զույգի հաղթողի հետ:
«Ռոմա»-«Լացիո»` 3:2
Գոլերը` Էլ Շարավի (43), Սալահ (66, 90+3) - Սավիչ (37), Իմոբիլե (56)