Բեն Արֆա. Մոուրինյուի և Սիմեոնեի պես մարզիչները սպանում են ֆուտբոլը
ՊՍԺ-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Հատեմ Բեն Արֆան կորցրել է հանդիպումներ դիտելու հետաքրքրությունը և կարծում է, որ որոշ մասնագետներ սպանում են ֆուտբոլը:
«Շատ մասնագետներ սեղմվում են պաշտպանությունում, իսկ հետո ցույց են տալիս, թե ինչ-որ նորարարություն են մտցրել ֆուտբոլի մեջ: Պաշտպանողական ոճը, որը դավանում են Մոուրինյուն և Սիմեոնեն, ոչ ֆուտբոլային է: Այլևս հետաքրքրություն չկա:
Այլևս հաճույք չեմ ստանում հանդիպումներ դիտելուց: Մենք սպանում ենք ֆուտբոլը: Ռոնալդո՞ւն: Կրիշտիանուն կանխատեսելի է»,- Բեն Արֆայի խոսքն է մեջբերում Goal.com-ը: