Սիրիացի գաղթականները կազմում են Թուրքիայի բնակչության գրեթե 4 տոկոսը, որոշ նահանգներում` արդեն մեծամասնություն են
Թուրքիայի ներքին գործերի նախարարության ներգաղթյալների հարցերով զբաղվող հատուկ վարչության հաղորդած վերջին տվյալների համաձայն` Թուրքիայի բնակչության 3.72 տոկոսը կազմում են սիրիացի գաղթականները. այս մասին գրում է թուրքական diken.com.tr կայքը:
Սիրիացի գաղթականները մեծ թիվ են կազմում հատկապես սահմանամերձ Քիլիս, Հաթայ, Այնթապ և Ուրֆա նահանգներում, որտեղ սիրիացիները կազմում են արդեն բնակչության համապատասխանաբար 95, 24, 21 և 16 տոկոսը:
Ամենաշատ ներգաղթյալները գտնվում են Ստամբուլում, որտեղ նրանց թիվը հասել է 500 000-ի:
420 000-ով Ստամբուլին հետևում է Ուրֆան, այնուհետև Հաթայը` 384 000 սիրիացի ներգաղթյալներով: 329 000 սիրիացիներ էլ ապրում են Այնթապում:
Ընհանուր առմամբ, Թուրքիայի ամբողջ տարածքում այս պահին ապրում է 2 մլն 969 000 սիրիացի ներգաղթյալ: