Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Апрель
2017

Ամեն ինչ հաշտ, համերաշխ է. Է. Շարմազանովը ՀՀԿ-ում հետընտրական զարգացումների մասին (տեսանյութ)

0

ԱԺ փոխնախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը Tert.am-ի հետ զրույցում հերքեց, տեղեկությունները, թե 2017թ. ԱԺ ընտրություններից հետո կուսակցության ներսում ռեյտինգային թեկնածուները միմյանցից հաշիվ են պահանջել։ Նրա խոսքով՝ ՀՀԿ-ում ամեն ինչ հաշտ, համերաշխ է: Նա արձանագրեց, որ թե՛ դիտորդների, թե՛ ընդդիմադիր ուժերի գնահատականները գալիս են ապացուցելու, որ իրենք կարողացել են կազմակերպել ժողովրդավարական, թափանցիկ ընտրություններ։

-Պարո՛ն Շարմազանով հետընտրական զարգացումներ չեն նշմարվում, խորհրդարանական ընտրություններին մասնակցած և խորհրդարան անցած ուժերի հայտարարություններից երևում է, որ ընտրությունների արդյունքները չեն բողոքարկվելու: Հանրապետական կուսակցությունը արդեն հստակեցրե՞լ է իր անելիքները, ինչպիսի՞ կառավարություն է ձևավորվելու, արդեն իսկ բաշխվա՞ծ է՝ ով որտեղ է լինելու:

-Նախ ընտրությունները հետ կապված. և՛ միջազգային առաքելության ներկայացուցիչների գնահատականները, և՛ մեր ընդդիմադիր գործընկերների գնահատականները՝ և՛ «Ծառուկյան» դաշինքի, և՛ «ԵԼՔ»-ի, և՛ ՀՎԿ-ի գնահատականները գալիս են ապացուցելու, որ մենք հաջողել ենք կազմակերպել ժողովրդավարական, թափանցիկ ընտրություններ, որի արդյունքում վստահության մթնոլորտը բարձրացել է ընտրական գործընթացների նկատմամբ , ընտրողների վստահության մակարդակը բարձրացել է և ամենակարևորը՝ ընտրողի, քաղաքացու ձայնը չի կորել: Այս իմաստով մենք ունենք այլևս այնպիսի պատկեր, ինչպիսին քվեարկել է ՀՀ քաղաքացին, մեր գլխավոր նպատակը դա էր:

Ինչ վերաբերում է հետընտրական զարգացումներին, ապա հետընտրական զարգացումներ չկան, որովհետև բողոքողներ չկան, որովհետև գրեթե բոլոր հիմնական քաղաքական դերակատարները հայտարարում են, որ իրենցից որևէ ձայն չի գողացվել, ունեն այնքան մանդատ, որքան իրենց քաղաքացին վստահել է:

-Նույն այդ քաղաքական ուժերը խոսում են այն մասին, որ ադմինիստրատիվ ռեսուրսներն են օգտագործվել, ընտրակաշառք է բաժանվել: Այնուամենայնիվ դժգոհություններ կան:

-Որոշակի դժգոհություններ և խախտումներ կան, մենք չենք ասում՝ իդեալական ընտրություններ են եղել։ Իհարկե եղել են թերություններ, մենք պատրաստ ենք շտկել դրանք, ընտրությունից ընտրություն պետք է լավացնենք ընտրական գործընթացների որակը, արդյունքը: Բայց մենք պետք է նշենք, որ չի եղել դիմում-բողոք, որի հետևից ԿԸՀ-ն կամ իրավապահ մարմիները չգնան, եղել են նաև կեղծ բողոքներ: Եվ եթե մենք հանրագումարի բերենք բոլոր դիմում բողոքները, ենթադրենք, որ դրանք եղել են, նույնիսկ 1-1,5 տոկոսի շեղում չեն տալիս:

Այո, եղել են որոշակի խնդիրներ, բայց դրանք բավարար չեն ընտրությունների վրա ստվեր գցելու համար, դրանք չեն կարող ազդել ընտրությունների արդյունքի վրա:

-Կառավարության կազմի մասով արդեն իսկ քննարկումներ կան, կարծես թե կոալիցիա կազմելու առաջարկ միայն Դաշնակցությանն եք ուղղում:

-Այո: Հանրապետական կուսակցությունը, նախ արձանագրենք, որ ունի 55 մանդատ, և ինչպես Սահմանադրության մեջ է գրված՝ կայուն մեծամասնություն է կազմում: Ինչպես կառավարություն կկազմի մեծամասնությունը, ինչպիսի կառավարություն կկազմի մեծամասնությունը, ինչպիսի քայլերի կգնա՝ առաջիկայում կհստակեցնենք:

Բայց ես՝ որպես քաղաքական գործիչ, կարող եմ անձնապես իմ դիրքորոշումը հայտնել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սահմանադրական բարեփոխումներից հետո սկսվեց Հանրապետական-Դաշնակցություն քաղաքական համագործակցությունը, և այն ռազմավարական է, ծրագրային և գաղափարական է՝ ես չեմ բացառում, ավելի շատ հավանական եմ համարում, որ դաշնակցական գործընկերների հետ միասնական կառավարություն կկազմենք: Կքննարկենք այդ մասին, կասենք։ Սպասենք ԿԸՀ վերջնական արդյունքների ամփոփմանը:

-Չնայած ընտրությունները չեն բողոքարկվում, բայց մամուլում գրվեց, որ հենց Հանրապետական կուսակցության ներսում ռեյտինգային թեկնածուները շարունակում են միմյանցից հաշիվ պահանջել, կարծես թե պայմանավորվածություններ են խախտվել, օրինակ՝ Կոտայքում, Շիրակում, Արտաշատում:

- Չկա նման բան, ի՞նչը պիտի շարունակեն, ընտրությունները անցել են ազատ և թափանցիկ, ամեն ինչ նորմալ է, հանգիստ է:

-Քարոզարշավի ընթացքում տեսանք, որ միմյանցից ձայներ են փորձում խլել:

-Ներկուսակցական ժողովրդավարությունը նորմալ երևույթ է, ներկուսակցական մրցակցությունը ժողովրդավարության լոկոմոտիվն է:

-Բայց նաև միջադեպեր եղան։

-Միջադեպերը շատ փոքր էին և մեծամասամբ հերքվեցին:

-Ձեր կուսակցությունից քաղաքականության մեջ մի շարք հին դեմքերի խորհրդարանում չենք տեսնելու, որոշվե՞լ է՝ նրանք ինչ են անելու, կուսակցությունը կթողնի, որ այլևս իրենց ճանապարհո՞վ գնան, թե՞ նրանց կաջակցի, որ գործադիրում հայտնվեն:

-Ի՞նչ է նշանակում իրենց ճանապարհով գնան։ Ուզում եմ հիշեցնել Աշոտ Նավասարդյանի խոսքերը՝ Հանրապետական կուսակցություն մտնում են տալու առողջությունը, գաղափարները և ծառայությունները: Հանրապետական կուսակցություն չեն մտնում պաշտոն ստանալու համար:

Հանրապետականը բարեգործական ընկերություն չէ, լուրջ քաղաքական կուսակցություն է, որտեղ ըստ արժանվույնի, ըստ օգտակար գործողության գործակցի, յուրաքանչյուրի կարողությունները օգտագործվում են պետականաշինության գործում:

Մի՛ մտահոգվեք մեր գործընկերների համար, անկախ ամեն ինչից՝ մենք մեկ ընտանիք ենք, այդ ընտանիքը կոչվում է Հանրապետական կուսակցություն, այդ ընտանիքի հայրը՝ Սերժ Սարգսյանն է, և ամեն ինչ նորմալ, հաշտ-համերաշխ գնում է:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

 

 

 

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: В Москве ведется активная замена инженерных сетей в рамках реновации


Спорт в России и мире
Москва

В Москве 14-летний мальчик ранил ножом 16-летнего юношу на футбольном поле


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Уимблдон

Уимблдон и Олимпиада? Что нужно знать о планах Рыбакиной после Ролан Гаррос


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

На природных территориях Москвы расцветет множество краснокнижных растений





Путин в России и мире
Москва

Профессор Кошкин: Запад в шоке от военных кораблей России в Карибском море


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

AFP: Байден объявил о выделении Киеву помощи на 225 млн долларов


Навальный в России и мире
Москва

Гражданку Кыргызстана арестовали по обвинению в угрозах судье и прокурору, отправившим за решетку Навального



Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Концерт

Концерт с известными артистами пройдет в Санкт-Петербурге на День России



Москва

В Санкт-Петербурге прошел Кубок ПМЭФ по конкуру

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net