Իտալացի դիզայներները վերստեղծել են «Բելմոնդո» ֆուրգոնը (լուսանկարներ, տեսանյութ)
Իտալացի դիզայներներ Ֆաբրիցիո Կասելանին և Դավիդ Օբենդորֆերը ստեղծել են հանրահայտ Citroën Type H ֆուրգոնի կրկնօրինակը, որը հիմնված է Relay ֆիրմայի ընթացիկ մոդելի վրա: Այս մասին հայտնում է Car Magazine-ը:
Աղբյուրի հաղորդմամբ` Type H մոդելի թողարկման 70-ամյակի պատվին կհավաքվի նորացված ավտոմեքենայի 70 նմուշ:
Հայտնի է, որ օրիգինալ Type H մոդելը Ֆրանսիայում ստացել է «Բելմոնդո» մականունը տիպիկ արտաքին տեսքի համար:
Կայքը գրում է, որ վերստեղծված ֆուրգոնը հագեցած է ժամանակակից դիզելային շարժիչով, իսկ Type H-ի ոճով թափքը կստացվի հատուկ պանելների միջոցով, որոնք արտադրում է իտալական FC Automobili ընկերությունը:
Նշվում է, որ ավտոմեքենան կարտադրվի պատվերով, սակայն դրա գնի մասին տեղեկություններ չեն հաղորդվում: