Սանկտ Պետերբուրգի մետրոյի պայթյունից տուժած ուսանողուհին պատմել է կատարվածի մանրամասները
ՌԴ Արևելյան ինստիտուտի ուսանողուհի Աննա Ստուժինան, ով նախօրեին Սանկտ Պտերեբուրգի մետրոյի կայարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի պահին գտնվել է մետրոյում, մեկնաբանել է կատարվածը:
Ինչչպես նշում է Russia Today-ը, ուսանողուհին մի քանի մետր հեռավորության վրա է գտնվել Ակբարջոն Ջալիլովից, որն իրականացրել էր գնացքի վագոնի պայթյունը:
«Ես այդ վագոնով էի երթևեկում և երեք քայլի վրա էի պայթյունի էպիկենտրոնից, սակայն այդ մարդուն չէի տեսել: Ես պայթյունի ձայն լսեցի և բոցավառում տեսա: Ես անմիջապես ձեռքերով փակեցի դեմքս, այդ իսկ պատճառով էլ դրանք այրվել են», -պատմել է տուժողը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն հաստատել է Սանկտ Պետերբուրգի մետրոյում պայթյունն իրականացրած տղամարդու ինքնությունը: Վերջինս Ղրղզստանի 22-ամյա քաղաքացի Ջալիլովն է:
Քննչական կոմիտեն հրապարակել է նաև ահաբեկչության հետևանքով զոհվածների անունները: Վերջին տվյալների համաձայն` նրանց մեջ հայեր չկան: