Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Апрель
2017

Դաշնակցությունը ՀՀԿ-ին ավելի ձեռնտու կլինի որպես գործընկեր, ոչ թե հակառակորդ. Սերգեյ Մինասյան (տեսանյութ)

0

-Պարո՛ն Մինասյան,  Հայաստանում կայացան խորհրդարանական ընտրությունները և արդեն իսկ մոտավորապես պարզ է, թե խորհրդարանում  ինչ ուժեր են ներկայացված լինելու։ Ի՞նչ ակնկալիքներ կա նոր խորհրդարանից։

-Մենք փաստացի ունենք մի իրավիճակ, որ առաջին անգամ կունենանք խորհրդարան խորհրդարանական կառավարման իրավիճակի պայմաններում,  որը մեկ տարուց հետո կլինի վճռորոշ քաղաքական էլեմենտը ՀՀ քաղաքականության մեջ։ Կարծում եմ՝  մոտակա մեկ տարվա ընթացքում, սահմանադրական առանձնահատկությունից ելնելով,  խորհրդարանը կսկսի նոր գործընթացներին հարմարվել, քաղաքական ուժերը կփորձեն նոր լծակներն ավելի հստակ օգտագործել։ Բացի սրանից նաև բոլորին կհետաքրքրի, թե նախագահ Սերժ Սարգսյանն ի՞նչ ձևով  կփորձի իր հնարավորությունները նաև խորհրդարանում օգտագործել 2018 թվականի ապրիլից հետո։ Ենթադրում եմ, որ այն հանգամանքը, որ մնալով կուսակցության ղեկավար, այդ ժամանակ արդեն չհանդիսանալով երկրի նախագահ, մեծ հավանականություն կա, որ Սերժ Սարգսյանը չի լինելու նաև  վարչապետ, հենց խորհրդարանի ներսում ունեցած իր հանրապետական լծակները կօգտագործի որպես վճռորոշ քաղաքական ուժ ՀՀ  քաղաքական զարգացումներում՝ լինի դա Կառավարության կազմումը կամ այլ ոլորտներ։

-Խորհրդարանն օրենսդիր մարմին է համարվում։ Ի՞նչ եք կարծում՝ ընտրված մարդիկ կկարողանան կատարել օրենսդրի աշխատանքը։

-Իրականում, խորհրդարանի այս կազմն ավելի  մասնագիտացված ու ավելի  կրթված պատգամավորներ կունենանք, քան նախկին ԱԺ–ն։ Սակայն հասկանալի է նաև, որ պարտադիր չէ, որ բոլոր պատգամավորները լինեն քաղաքագետներ կամ  իրավաբաններ, քանի որ նրանք առաջին հերթին քաղաքական գործիչներ են։
Իրենց իրավական  ու  օրենսդիր գործունեության առումով նրանք կունենա համապատասխան շտաբ և օգնականներ, ինչպես նաև  համապատասխան այլ պետական մարմինները կաջակցեն։

-Ի՞նչ եք կարծում՝   այս անգամ Դաշնակցությունը կոալիցիա կկազմի՞ Հանրապետականի հետ և խորհրդարանում  վերջնականապես կլուծվի՞ կայուն մեծամասնության խնդիրը։

-Ինչպես  նախկին ԱԺ–ում, այս անգամ էլ Հանրապետականն ունի միանձնյա Կառավարություն կազմելու հնարավորություն։ Կարծում եմ՝  ելնելով այն տրամաբանությունից, որ Դաշնակցությունը  կա  նաև սփյուռքում, ունի հստակ ու կոշտ գաղափարախոսություն Թուրքիայի  հետ հարաբերությունների և Արցախի հարցում, հաշվի առնելով  նաև այն,  որ նմանատիպ կոալիցիայում դաշնակցականները վճռորոշ դեր չեն խաղալու, բայց ավելացնելու են հասարակական ու քաղաքական հիմքը, կկազմեն կոալիցիա։ Սա նշանակում է, որ ՀՀԿ–ին մի քանի պորտֆելների գնով, ավելի ձեռնտու կլինի Դաշնակցությունը, որպես գործընկեր, այլ ոչ թե որպես  հակառակորդ։

-Ընդդիմադիրներից «Ելք»–ը  մտավ խորհրդարան, ի՞նչ եք կարծում՝ «Ելք»–ն այն ուժն է, որը կկարողանա խորհրդարանում բարձրացնել հասարակությանն անհանգստացնող խնդիրները  և ռեսուրս ունի՞ դրանց լուծում տալու։

- Բարձրացնելու ռեսուրս ունի, հնչեցնելու ու ներկայացնելու էլ կունենա։ Լուծելու՝  չեմ կարծում, որովհետև ձայների առումով վճռորոշ դեր չի կարող խաղալ խորհրդարանում։ Ընդհանրապես այս ընտրությունների գլխավոր բացասական հանգամանք այն է, որ ունենք մի իրավիճակ, որ տեսանելի ընդդիմադիր ուժերի հիմնական հատվածը հանդիսանալու է  ոչ խորհրդարանական։ «Ելք»–ը մոտակա 5 տարվա ընթացքում կլինի հիմնական ընդդիմադիր ուժը, եթե չլինեն ֆորսմաժորային իրավիճակներ։





Հարցազրույցը՝ Անի Արամի

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Сергей Собянин. Главное за день


Спорт в России и мире
Москва

Сделано в СССР. Первое историческое ралли в Москве стартует 2 июня


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Надежда Петрова

Теннисистка Петрова: Карацеву не хватает игровой уверенности


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

«Рексофт», «Норсофт» и АТОЛЛис анонсировали скорое тестирование отечественных IT-продуктов бренда «MAGMA»





Путин в России и мире
Москва

Путин встретился с главой Ингушетии Калиматовым


Лукашенко в Беларуси и мире
Минск

Лукашенко назвал рецепт своего фирменного салата "Молодость", которым угощал Путина в Минске




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Столтенберг решил не встречаться с Зеленским в Брюсселе


Навальный в России и мире
Москва

Суд продлил арест двум адвокатам Навального



Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Джиган

Звездная пара Джиган и Оксана Самойлова примут участие в шоу «Выжить в Дубае»



Москва

Автомобиль сбил подростка на электросамокате на юго-западе Москвы

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net