ԻՊ-ը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «ղեկավարվում է հիմարի կողմից»
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը երեքշաբթի հայտարարություն է արել` ասելով, որ Միացյալ Նահանգները խորտակվում է և «ղեկավարվում է հիմարի կողմից»:
Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը` նշելով, որ սա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առնչվող առաջին պաշտանական մեկնաբանությունն է, որն ահաբեկչական խմբավորումն արել է վերջինիս պաշտոնավարման ընթացքում:
«Դու (ԱՄՆ) սնանկ ես, և ձեր վախճանի նշանները տեսանելի են բոլորին», - աղբյուրի փոխանցմամբ` ասել է խմբավորման խոսնակ Աբի ալ-Հասան ալ-Մուհաջիրը:
«Չկա ավելի մեծ ապացույց, քան այն, որ դուք ղեկավարվում եք հիմարի կողմից, ով չգիտի, թե ինչ բան են Սիրիան կամ Իրաքը կամ Իսլամը», - ասել է Մուհաջիրը Telegram-ով արված ուղերձում: