Քադիրովը ստորագրել է դպրոցներում հագուկապի հանդեպ պահանջների մասին օրենքը
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը ստորագրել է խորհրդրանի ընդունած փոփոխությունները «Չեչնիայում կրթության մասին» օրենքում»:
Ինչպես տեղեկացնում է Russia Today-ը, փոփոխության համաձան` դպրոցներն իրավունք են ստանում ինքնուրույն որոշելու աշակերտների հագուստի հանդեպ պահանջներ ներկայացնելու հարցը: Օրենքն ուժի մեջ կմտնի տեղի ԶԼՄ-ներում պաշտոնական հրապարակումից 10 օր անց:
Նշվում է, որ կրթական հաստատությունը հագուստի հանդեպ պահանջներ ներկայացնելուց առաջ պետք է հաշվի առնի սովորողների, ծնողների և կազմակերպության աշխատակիցների խորհուրդները:
Հիշեցնենք, որ Չեչնիայի խորհրդարանը որոշում էր կայացրել հանրապետության դպրոցներում հիջաբ կրելու մասին: