Brent ապրանքանիշի նավթի արժեքը գերազանցել է 54 դոլարը` մեկ բարելի դիմաց
Հյուսիսծովյան Brent ապրանքանիշի նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքը լոնդոնյան ICE բորսայում կայացած աճուրդի ժամանակ բարձրացել է 1.8 տոկոսով և կազմել է 54.09 դոլար` մեկ բարելի դիմաց:
Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը` մեջբերելով աճուրդի տվյալները, այս ապրանքանիշի նավթի արժեքը վերջին անգամ 54 դոլարից բարձր եղել է մարտի 8-ի տվյաներով:
Աղբյուրի հաղորդմամբ` նավթի արժեքւ տատանման ֆոնին ռուսական ռուբլու անկումը հավասարվել է դոլարին և եվրոյին: Մոսկովյան բորսային ոճուրդի տվյալների համաձայն` դոլարի փոխարժեքը կազմել է 56.17 ռուբլի, իսկ եվրոյինը` 59.92 ռուբլի: