«Վարդագույն աստղ» ադամանդը վաճառվել է ռեկորդային 71 մլն դոլարով
«Վարդագույն աստղ» հազվագյուտ ադամանդը դարձել է աճուրդով երբևէ վաճառված ամենաթանկարժեք քարը:
Ինչպես հայտնում է BBC-ն, 59.6 կարատ քաշով քարը Հոնկոնգի Sotheby's-ի աճուրդում վաճառվել է 71 մլն դոլարով: Աճուրդի տունը հայտնել է, որ գնորդը հոնկոնգյան Chow Tai Fook Jewellery ընկերությունն է:
Ինչպես վկայում են աճուրդին ներկա գտնվողները, այն ընդամենը 5 րոպե է տևել: Ռեկորդային է ոչ միայն ադամանդի գինը, այլև չափսը: «Վարդագույն աստղը» պատմությանը հայտնի ամենամեծ հղկված վարդագույն քարն է, որ երբևէ վաճառվել են աճուրդում:
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 1999-ին գտնված քարի նախնական արժեքը կազմել է 56 մլն դոլար: Չմշակված վիճակում այն 132.5 կարատ քաշ ուներ: