Արագածոտնի մարզում 17-ամյա տղան ինքնասպանություն է գործել
Շղարշիկ գյուղում պատանին ինքնասպանություն է գործել. Tert.am-ի հետ զրույցում Ոստիկանության լրատվական ծառայության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանն ասաց, որ այսօր «Թալին» ԲԿ-ից Ոստիկանություն ահազանգել և հայտնել են, որ մահացած վիճակում բժշկական կենտրոն է տեղափոխվել 2000 թվականին ծնված Մ.Գ.-ն:
«Պարզվել է, որ նույն օրը ժամը 18:00-ի սահմաններում նշված քաղաքացին իրենց տանը հակի թելով կախվելու միջոցով ինքնասպան է եղել»,-ասաց Ջանոյանը:
Նա հայտնեց, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն: