Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Апрель
2017

Հայ-ռուսաստանյան դաշնակցային ռազմավարական գործընկերությունը համագործակցության օրինակելի մոդել է. ՀՀ ԱԳ նախարար

0

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հոդված է հրապարակել Ռուսաստանի «Независимая газета»-թերթում՝ «Հայաստան և Ռուսաստան. դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակ» վերտառությամբ։ 

ՀՀ ԱԳ նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը ներկայացրել է թարգմանությունն ամբողջությամբ։

«Այսօր նշվում է կարևոր տարեդարձ. 25 տարի առաջ` 1992թ. ապրիլի 3-ին, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ: Մենք` իմ ռուսաստանցի գործընկեր և բարեկամ Սերգեյ Լավրովի հետ, փետրվարին Մոսկվայում բացեցինք արխիվային փաստաթղթերի լուսանկարչական ցուցահանդես՝ առաջինը այս կարևոր հոբելյանին նվիրված միջոցառումների շարքում: 

Դիվանագիտական հարաբերությունների հաստատումը նոր էջ բացեց ժամանակի փորձությունն անցած մեր եղբայրական ժողովուրդների և պետությունների դարավոր հարաբերությունների ժամանակակից պատմության մեջ:

Մենք, եթե կարելի է այդպես ասել, երբեք չենք եղել բարիկադների տարբեր կողմերում: Պատմության ընթացքում մեր հայրերը, մեր պապերը մեկ անգամ չէ, որ միասին պատերազմել են բազմաթիվ ռազմաճակատներում: Մեծ Հայրենական պատերազմի ծանր փորձությունները տվել են հրամանատարների աստղաբույլ` հայազգի 4 մարշալ, 60 գեներալ: 103 հայեր արժանացել են հերոսի բարձրագույն կոչման: Մարշալներ Բաղրամյանի, Բաբաջանյանի, Խուդյակովի, ադմիրալ Իսակովի անունները հպարտության առարկա են ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում: Սակայն ո միայն զինվորականներն ու զորավարներն են մեր ընդհանուր հպարտությունը, այլև բազմաթիվ պետական, գիտական և մշակութային գործիչներ: Ո՞վ չգիտե նկարիչ Այվազովսկուն, կոմպոզիտորներ Խաչատուրյանին, Բաբաջանյանին, աստղագետ-ֆիզիկոս Համբարձումյանին, ավիակոնստրուկտոր Միկոյանին կամ գիտնական Հովհաննիսյանին, ում անունով վերջերս Մենդելեևի աղյուսակում տարր անվանակոչեցին, և շատ այլոց: 

Մեր ժողովուրդներին իրար հետ կապող բազմաթիվ ամուր թելերը կազմում են այն կուռ հիմքը, որի վրա կառուցվում են Հայաստանի և Ռուսաստանի բազմաբնույթ հարաբերությունները: 

Այսօր հայ-ռուսաստանյան դաշնակցային ռազմավարական գործընկերությունը հանդիսանում է համագործակցության օրինակելի մոդել` հետխորհրդային տարածքում ամենահաջողվածներից և ամենաարդյունավետներից մեկը:

Մեր երկրների միջև գոյություն ունի հարուստ իրավապայմանագրային դաշտ` Բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագիր, դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիր, ստորագրվել է ավելի քան 200 պայմանագիր և համաձայնագիր:

Մեր հարաբերությունների ծավալն ու խորությունն ինքնին խոսուն է:

Ամենաբարձր մակար ակով պահպանվում է ինտենսիվ քաղաքական երկխոսություն:

Վերջին 10 տարիների ընթացքում մեր երկրների ղեկավարների միջև կայացել է մոտ 100 հանդիպում: Այս ցուցանիշը տպավորիչ է, թեև բնական է դաշնակից երկրների համար:

Արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև իրականացվում է արդյունավետ համակարգում, կառուցողական փոխգործակցություն է ծավալվում ՀԱՊԿ-ում, ԱՊՀ-ում, ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

Առկա է սերտ փոխգործակցություն անվտանգության և ռազմատեխնիկական համագործակցության ոլորտներում:&nbs p;

Ակտիվորեն համագործակցում են երկու երկրների կառավարությունները, խորհրդարանները և տարբեր գերատեսչությունները:

Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի կարևորագույն առևտրատնտեսական գործընկերը, հայկական արտադրության արտահանման շուկան: Ռուսական ներդրումները գերազանցում են 3 մլրդ ԱՄՆ դոլարը, Հայաստանում գործում են 2000-ից ավելի ռուսական կապիտալով ընկերություններ: Հաջող համագործակցություն է ծավալվում էներգետիկ, այդ թվում՝ ատոմային ոլորտում, տրանսպորտի, հանքարդյունաբերության, ինովացիոն տեխնոլոգիաների և այլ բնագավառներում: Ստորագրված է Տնտեսական համագործակցության մինչև 2020թ. երկարաժամկետ ծրագիրը, ինչը վկայում է մեր տնտեսական հարաբերությունների հեռանկարային, բացառիկ բնույթի մասին: Տնտեսական համագործակցության համար հավելյալ հնարավորություններ բացեց նաև Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին միանալը:

Զարգանում են ամուր գործընկերային հարաբերություններ Ռուսաստանի 70 սուբյեկտների և Հայաստանի մարզերի միջև, կանոնավոր կերպով անցկացվում են միջտարածաշրջանային ֆորումներ, ստորագրվել է ապակենտրոնացված համագործակցության հեռանկարային ծրագիր 2016-2021 թվականների համար: Մենք արժանի ուշադրություն ենք դարձնում համագործակցությանը հումանիտար ոլորտում, այդ թվում` այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են մշակույթը, գիտությունը, առողջապահությունը, զբոսաշրջությունը:

Առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում կրթական կապերին: Հայաստանում գործում է Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղ, գործում են նաև ռուսաստանյան այլ բուհերի մասնաճյուղեր, Սլավոնական համալսարանը, որտեղ կրթություն են ստանում ավելի քան 4 հազար ուսանող: Ռուսաստանյան բուհերում կրթություն են ստանում ավելի քան 5,5 հազար Հայաստանի քաղաքացիներ:

Ռուսաստանյան հեռուստաալիքները հասանելի են Հայաստանի բոլոր բնակավայրերում: Հրատարակվում են թերթեր ռուսերեն լեզվով, զանգվածային լրատվական միջոցների մեծ մասը իրենց կայքերում ունեն ռուսերեն տարբերակներ: Սա կարևոր է մեր ժողովուրդների միջև հոգևոր, մշակութային սերտ հարաբերություններն ամրապնդելու համար, իսկ մենք շարունակում ենք մեծ ուշադրություն հատկացնել այս ոլորտին: 

Մեր երկրների միջև հարաբերությունների ամրապնդման գործում ահռելի ներդրում ունի հայկական հոծ համայնքը Ռուսաստանում: Ռուսիայում հայերի ներկայության մասին հիշատակումները թվագրվում են XI դարով, իսկ Հայ առաքելական եկեղեցու Ռուսական և Նորնախիջևանյան թեմերը հիմնադրվել են ուղիղ 300 տարի առաջ:

Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի միջնորդական ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր: Հենց Ռուսաստանի ջանքերի շնորհիվ 1994 թվականի մայիսի 12-ին Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվեց զինադադարի մասին անժամկետ համաձայնագիրը: Սա կողմերին հնարավորություն տվեց անցում կատարելու հակամարտության քաղաք կան կարգավորման փուլ: Չնայած համաձայնագրի իրականացումը խափանելու ադրբեջանական կողմի շարունակական ջանքերին, այդ թվում` անցյալ տարվա ապրիլին նախաձեռնված լայնամասշտաբ ռազմական գործողություններին` Հայաստանը Ռուսաստանի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հետ միասին շարունակում է ջանքեր գործադրել` ուղղված իրավիճակի կայունացմանը, բանակցային գործընթացն առաջ մղելու համար պայմաններ ստեղծելուն` հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման նպատակով:

Ս.թ. մարտին ՀՀ Նախագահի՝ Մոսկվա կատարած պաշտոնական այցի արդյունքների հիման վրա ընդունված համատեղ հայտարարության մեջ Նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը, արձանագրելով դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի նշանակությունը, երկուստեք մտադրություն արտահայտեցին առավել զարգացնել դաշնակցային հարաբերությունները, ինչը համապատասխանում է Հայաստանի և Ռուսաստանի առանցքային շահերին և ձգտումներին»:

 

 


 

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: 15 июня начинается самый масштабный сезон фестиваля «Усадьбы Москвы»


Спорт в России и мире
Москва

Турниры, проходящие при содействии Федерации шахмат г. Ростова-на-Дону


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Андрей Ольховский

Экс-теннисист Ольховский: Рублев не успел набрать форму на "Ролан Гаррос"


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Неделя потребления: благотворительный забег и экологичные кроссовки-конструкторы





Путин в России и мире
Москва

Путин встретится с первыми участниками программы «Время героев»


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Зачем западная пресса начала «сливать» главу ОП Ермака, который за спиной у Зеленского решает все вопросы


Навальный в России и мире
Москва

Гражданку Кыргызстана арестовали по обвинению в угрозах судье и прокурору, отправившим за решетку Навального



Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Дмитрий Шостакович

В Баку впервые прозвучит «Ленинградская» симфония Дмитрия Шостаковича



Москва

Почему Франция пыталась выйти из НАТО, и зачем туда снова вернулась? Объясняю на пальцах

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net