Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Апрель
2017

ՀՀԿ-ն ունի այնքան մանդատ, որ որևէ մեկի հետ կոալիցիա չձևավորի, իսկ եթե ձևավորի, դա կլինի պաշտոն ստանալու կոալիցիա. Ա. Բադալյան

0

Հանրապետական կուսակցությունը եթե կոալիցիա ձևավորեց որևէ ուժի հետ, դա լինելու է ձևական կոալիցիա, որովհետև ՀՀԿ-ի հետ միացած ուժը չի կարողանալու ազդել ՀՀԿ-ի կողմից ու կառավարության կողմից իրականացվող քաղաքականության վրա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Բադալյանը։

-Պարո՛ն Բադալյան, ի՞նչ եք կարծում՝ խորհրդարան անցած քաղաքական ուժերից ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն կոալիցիա կկազմե՞ն ՀՀԿ-ի հետ:

-Դա երկրորդական հարց է, որովհետև Հանրապետական կուսակցությունն ունի այնքան մանդատ, որ ոչ մեկի հետ կոալիցիա չկազմի: Եթ ձևավորեց, դա լինելու է ձևական կոալիցիա, որովհետև ՀՀԿ-ի հետ միացած ուժը չի կարողանալու ազդել ՀՀԿ-ի կողմից ու կառավարության կողմից իրականացվող քաղաքականության վրա: Իսկ եթե ձևավորի, դա լինելու է զուտ ձևական և պաշտոններ ստանալու համար կոալիցիա:

-Իսկ «Բարգավաճ Հայաստա՞նը»։ Նաև հաշվի առնենք ողջ քարոզարշավի ժամանակ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունները:

-Նույն բանն է, չեն կարողանալու կառավարության կողմից իրականացվող քաղաքականության վրա ազդել ինչպես Ազգային ժողովում, այնպես էլ կառավարությունում:

-Այն, որ 6-րդ գումարման խորհրդարանում լինելու են ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և ԵԼՔ-ը, սրանում կա՞ ինչ-որ տրամաբանություն, թե՞ ընտրությունների իրական արդյունքն է:

-Այո, կա տրամաբանության: Հանրապետականը՝ որպես փող բաժանած ուժ, որովհետև վարչապետի գործոնը չաշխատեց: Այ, աշխատեց ընտրակաշառքի տեխնոլոգիան, որի մասին վկայությունները բազմաթիվ են:

«Ծառուկյան» դաշինքը շատ ավելին կարող էր ստանալ, եթե չլինեին և չաշխատեին դաշինքի գործիչների նկատմամբ ընտրական սև տեխնոլոգիաները: Խոսքը դաշինքի քաղաքական գործիչների մասին չէ, այլ նրանց, ովքեր ընտրատեղամասերում իրականացնում են նույն գործառույթները, ինչ հանրապետականներն ընտրակաշառքի բաժանման հարցում: Այս հարցում հանրապետականներին կաշկանդեցին, «Ծառուկյան» դաշինքի գործիչներին կաշկանդեցին:

ԵԼՔ-ի դեպքում աշխատեց այն, որ Հանրապետական կուսակցությունը, քննադատելով ԵԼՔ-ին, ստեղծեց պատրանք, որ այս դաշինքը հանդիսանում է իշխող քաղաքական ուժի հիմնական մրցակիցը և հակոտնյան: Եվ նրանք, ովքեր Հանրապետական կուսակցությանը դեմ էին, գնացին ու ԵԼՔ-ին ձայն տվեցին: Սա փոխհամաձայնեցվա՞ծ էր, թե ոչ, դա արդեն էական չէ, էական է այն, որ ԵԼՔ-ը խորհրդարանում հայտնվեց ոչ այնքան իր գաղափարների կամ Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի շնորհիվ, այլ որովհետև միտումնավոր դա կազմակերպվեց: Սա օրենքի խախտում չէր, դա նորմալ ընտրական տեխնոլոգիա է, որը կիրառելի է:

Ինչո՞ւ խորհրդարանում հայտնվեց ՀՅԴ-ն, որովհետև ՀՅԴ-ն ունի իր կայուն 100 հազարանոց ընտրազանգվածը՝ մի քիչ ավել, մի քիչ պակաս՝ տարբեր ժամանակահատվածներում:

-Իսկ 99 թվականից ԱԺ-ում ներկայացված Արթուր Բաղդասարյանի կուսակցության խորհրդարանում չհայտնվե՞լը:

-Դա պայմանավորված էր 2008 թվականին այս կուսակցության ղեկավարի՝ մարտիմեկյան դեպքերի ժամանակ դավաճանությամբ։

-Ինչո՞ւ չներվեց, չէ, որ դրանից առաջ եղել էին 2012-ի ԱԺ ընտրությունները:

- Թույլ տվեք շարունակել։ 2012 թվականին հանրապետականները ՕԵԿ-ին հրապարակային աջակցություն էին ցուցաբերում, այս անգամ՝ ոչ: Ինչ վերաբերում է նրան, թե ինչո՞ւ 2012-ին չպատժեցին, այլ հիմա, ապա քաղաքական ուրիշ իրավիճակներ են, այն ժամանակ այլ էր, հիմա՝ այլ: Հիմա ՀՀԿ-ն որոշեց, որ իրեն այդ խորհրդարանում ներկայացված ուժերի կոնֆիգուրացիան ձեռք է տալիս: ՕԵԿ-ի կարիքը չէին զգում:

-Իսկ «Ազատ դեմոկրատների» չանցնե՞լը. 2012-ին շռնդալից մուտք ունեցան: Նաև ՕՐՕ-ի տոկոսները՝ 3-ի մերձակայքում: Սա, Ձեր կարծիքով, ընտրակեղծիքների՞, թե՞ օբյեկտիվ իրականության արդյունք էր:

-Իմ կարծիքով՝ օբյեկտիվ՝ երկուսի դեպքում էլ: ԱԴ-ն, որովհետև այս քարոզարշավի սկզբին «Ազատ դեմոկրատներ», որպես այդպիսին, գոյություն չունեին: Եվ ԱԴ-ում հայտնված մարդիկ չկարողացան հասարակությանը համոզել, որ իրենք այն ուժն են, որ Հայաստանում արևմտամետի համբավ ունեն:

Ինչ վերաբերում է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին, ապա ՕՐՕ-ն բավականին բարդ ընտրարշավ անցկացրեց: Առաջին. նրա լիդերը դարձավ ընդամենը ամիսներ առաջ իշխանություններից միջից և իշխանություններից ոչ մի հրապարակային դժգոհություն չհայտնած Օհանյանը, ով պաշտոնից հեռացվելուց հետո չկարողացավ իրենց դրսևորել որպես Հանրապետականի ռեալ մրցակից, ինչը կարողացավ անել ԵԼՔ-ը, և երկրորդ՝ ՕՐՕ-ի լիդերը չկարողացավ դառնալ ցանկալի, ընկալելի և պահանջարկված կերպար հասարակության համար:

Ինչ նկատի ունեմ վերջինն ասելով. ՀՀԿ-ն փող էր տալիս, «Ծառուկյան» դաշինքը՝ նույնպես։ Դա պահանջված էր, ԵԼՔ-ի դեպքում Նիկոլ Փաշինյանն էր, և հանրապետականների հիմնական մրցակից լինելը նույնպես պահանջված էր, իսկ ՕՐՕ-ի դեպքում ոչ մի նման երևույթ և պահանջարկ չկար: Եվ նրանցից չկար ոչ մի պահանջված կերպար՝ ՕՐՕ-ի նախկին արտգործնախարարներն էլ չկարողացան պահանջարկված արևմտամետի կերպար ստեղծել: Այսինքն՝ ՕՐՕ-ն ոչ մի պահանջարկված կերպար չուներ:

-Իսկ «Կոնգրես-ՀԺԿ» դաշի՞նքը:

-Դրա դեպքում դեր խաղաց տարածված այն տեսակետը, որ ՀԱԿ-ի անդամները պայմանավորվածություն ունեին ՀՀԿ-ի հետ, և ՀՀԿ-ն առաջ է քաշում Կոնգրեսի խաղաղության ծրագիրը, որը ցանկանում են իշխանությունները, բայց այդ մասին չեն ասում: Նաև այս դեպքում էլ Կոնգրեսը չընկալվեց որպես ՀՀԿ-ի մրցակից: Իսկ ՀԱԿ-ՀՀԿ համագործակցության մասին տարածում էին հենց այդ նպատակով, որ, այ, սա իշխանությունների հետ պայմանավորված խաղ է: Նաև նրանք չկարողացան ներկայացնել՝ ի՞նչ կապ ունի խաղաղության ծրագիրը Հայաստանում լավ ապրելու հետ: Ինչ է, պայմանականորեն ասած՝ եթե Աղդամը վերադարձնեն, դրանով Հայաստանում կոռուպցիան կվերանա՞:

 

 

 

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Сергей Собянин посетил фестиваль «Москва — на волне. Рыбная неделя»


Спорт в России и мире
Москва

Вышел второй подкаст онлайн-лектория «Иннагрика» о возможностях аграрной генетики для молодых исследователей


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Ролан Гаррос

Мирра Андреева вышла во второй круг Открытого чемпионата Франции


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Очень дорого: во сколько обходится владение электромобилем в крупных городах





Путин в России и мире
Москва

Лучшие фото недели // Запоминающиеся кадры 27–31 мая


Лукашенко в Беларуси и мире
Минск

Путин и Лукашенко обсудили по телефону предстоящий саммит ШОС




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

НАТО оказалась не готова к войне с Россией. Тайное соглашение США и Киева: Враг нацелился на Белгород - источники


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Игорь Бутман

Трансляцию концертов оркестра Бутмана в Китае посмотрели более 50 млн человек



Москва

Хвостовик ракеты ПВО нашли в лесу Домодедова

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net